Շաբաթվա հոդված
< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Թեյլորի շարք, մաթեմատիկայում ֆունկցիան անվերջ շարքի տեսքով ներկայացում, որի անդամները ստացվում են որոշակի կետում ֆունկցիայի տարբեր կարգի ածանցյալների արժեքներից։
Թեյլորի շարքի հասկացությունը ձևակերպել է շոտլանդացի մաթեմատիկոս Ջեյմս Գրեգորին, սակայն ֆորմալ ներկայացրել է անգլիացի մաթեմատիկոս Բրուկ Թեյլորը 1715 թվականին։ Եթե Թեյլորի շարքի կենտրոնը 0-ն է, այն նաև կոչվում է Մակլորենի շարք՝ ի պատիվ շոտլանդացի մաթեմատիկոս Քոլին ՄաքԼորինի, որը 18-րդ դարում լայնորեն օգտագործել է Թեյլորի շարքի մասնավոր դեպքերը։
Ֆունկցիան կարելի է մոտարկել՝ օգտագործելով իր՝ Թեյլորի շարքի վերջավոր քանակությամբ անդամներ։ Թեյլորի թեորեմը նման մոտարկման համար քանակական գնահատական է տալիս։ Թեյլորի շարքերի վերջավոր քանակությամբ անդամներով կազմված բազմանդամը կոչվում է Թեյլորի բազմանդամ։ Ֆունկցիայի Թեյլորի շարքն այդ ֆունկցիայի Թեյլորի բազմանդամի սահմանն է, երբ աստիճանն աճում է, եթե սահմանը գոյություն ունի։ Ֆունկցիան կարող է հավասար չլինել իր Թեյլորի շարքին, նույնիսկ եթե Թեյլորի շարքը ցանկացած կերտում զուգամետ է։ Այն ֆունկցիաները, որոնք բաց միջակայքում (կամ շրջան կոմպլեքս հարթությունում) հավասար են իրենց Թեյլորի շարքին, կոչվում են անալիտիկ ֆունկցիաներ այդ միջակայքում։ Ավելին⇒
Նորություններ
- COVID-19 վարակ
- SARS-CoV-2 կորոնավիրուս
- Աշխարհում՝ 105,427,911 վարակված
- 77,123,945 բուժված
- 2,294,712 մահ

Շարունակվող իրադարձություններ՝ COVID-19 համավարակ • բողոքի ցույցեր (Բելառուս, Հայաստան, ԱՄՆ) • Տիգրայի հակամարտություն
- Յուրի Ռատասի հրաժարականից հետո Կայա Կալասը դարձել է Էստոնիայի առաջին կին վարչապետը։
- Մյանմայում ռազմական հեղաշրջում են իրականացրել Մին Աուն Հլայնի գլավորությամբ։ Ձերբակալվել են նախագահ Վին Մյինը ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
- Բրազիլական «Պալմեյրաս» ֆուտբոլային ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Լիբերտադորեսի գավաթը։
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալման դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ավելի քան 120 քաղաքներում։
- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահական ընտրություններում իր պարտությունը չընդունելուց հետո նրա կողմնակիցները գրավել են Կապիտոլիումը, որի ընթացքում զոհվել է 4 մարդ, սակայն շուտով իրավապահ ուժերը վերադարձրել են խորհրդարանի շենքի վերահսկողությունը, Կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը։
Վերջերս մահացածներ՝ Վիգեն Ստեփանյան • Ալեքսանդր Բոլդիրև • Ֆիլ Սպեկտոր
Գիտե՞ք, որ․․․

- ...այս եգիպտական աստվածուհին խորհրդանշում էր այն բարոյական և էթիկական սկզբունքները, որ ամեն եգիպտացի պետք է հետևի։
- ...չինական օպերայում կանացի մի դեր գոյություն ունի, որը սովորաբար կատարում է տղամարդ։
- ...այս թանգարանն առաջին համալսարանական թանգարանն է աշխարհում։
- ...հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի, գրադարանների, գիտնականների, պաշտոնյաների աստվածը մեկնն է։
- ...Փարիզի ամենաբարձր կետը այս բնակավայրն է։
- ...աշխարհի ամենամեծ թագավորական նստավայրը այս պալատն է։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեցեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոննների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
280 831 հոդված |
652 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

- Հայերեն Վիքիպեդիայի ստուգաթոն
- Շաբաթը մեկ հոդված
- Ամենադիտվող հոդվածների բարելավում
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
- Այլ նախագծեր
Այս օրը պատմության մեջ

- 1879 թ. – ծնվել է Հովհաննես Ադամյանը, հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարը (մահ. 1932 թ.):
- 1880 թ. – Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում ահաբեկչական պայթյուն տեղի ունեցավ, մահացավ 11 մարդ, ևս 56-ը վիրավորվեցին:
- 1919 թ. – Չառլի Չապլինը, Դուգլաս Ֆերբենքսը, Մերի Փիքֆորդը և Դևիդ Գրիֆիտը ստեղծեցին «United Artists» կինոընկերությունը:
- 1957 թ. – ծնվել է Ֆլորա Մարտիրոսյանը, հայ ճանաչված ժողովրդական երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 2012 թ.):
- 1957 թ. – սկսեց հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
- 1985 թ. – ծնվել է Կրիշտիանու Ռոնալդուն, պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ:
- 1993 թ. – Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:
- 2003 թ. – Հայաստանը դարձավ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: